Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Բելառուսի վարչապետի հետ

Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Բելառուսի վարչապետի հետ
29.05.2015 | 12:38

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: Բուրաբայում Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացման հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը: Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ գործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է: Հայաստանի և Բելառուսի վարչապետները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը և Կոբյակովն անդրադարձել են երկկողմ և ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ