Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բաքվի պատասխանը պետդեպարտամենտին

Բաքվի պատասխանը պետդեպարտամենտին
29.05.2015 | 12:39

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության, Ազգային խորհրդի, ապա նաև «Ազգային ճակատ» կուսակցության կողմնակիցները երեկ Բաքվում հանրահավաքներ են կազմակերպել Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր Մամեդէմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ։ Հիշատակելով առաջին հանրապետության հիմնադրին՝ նրանք իշխանություններին մեղադրել են Ռասուլզադեի գաղափարները մոռանալու, ժողովրդավարության ու արդարության նորմերից հեռանալու, ազգային հարստության շահագործման ու կոռուպցիայի համար: Հանրահավաքների ընթացքում ելույթ ունեցողները նշել են, որ իրենց ժողովրդավար համարող իշխանություններն իրականում ավտորիտար են: Նրանց նպատակն է հարստանալը՝ ժողովրդավարական կարգախոսների անվան տակ: «Ռեժիմն Ադրբեջանի պատմության սև բիծն է: Ժամանակավոր սև բիծը մենք կմաքրենք և երկիրը կվերադարձնենք Ռասուլզադեի արժեքներին, և այս անգամ այդ արժեքները կմնան երկար»,- ասել են մասնակիցները: Ընդդիմադիր երեք ուժերի հանրահավաքին մի քանի հազար մարդ է եկել: Հանրահավաքներն անցել են առանց միջադեպերի:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ