Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իսլամական պետությունը» հրապարակել է Պալմիրայի անվնաս ավերակների լուսանկարները

«Իսլամական պետությունը» հրապարակել է Պալմիրայի անվնաս ավերակների լուսանկարները
29.05.2015 | 12:40

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է Սիրիայի Պալմիրա քաղաքի անվնաս ավերակների լուսանկարները։ Այդ հնագույն քաղաքը ջիհադիստները գրավել են մայիսի կեսերին, և շատերը վախենում էին, որ նախաիսլամական դարաշրջանի հուշարձանների հանդեպ անհանդուրժող իսլամիստները կոչնչացնեն։ Reuters գործակալությունում չեն կարողացել հաստատել լուսանկարների իսկությունը։ Միևնույն ժամանակ, ակտիվիստների վկայությունների համաձայն՝ Պալմիրան գրավելուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձաններին ձեռք չեն տվել։
Լուսանկարներում երևում է ամֆիթատրոնը՝ ԻՊ-ի դրոշով, սյուները և կամարները։ Բացի այդ՝ լուսանկարներում պատկերված է դատարկ խցիկներով տեղի բանտը։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ