Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Անկարան չի ընդունի ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը՝ առանց իր շահերը հաշվի առնելու

Անկարան չի ընդունի ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը՝ առանց իր շահերը հաշվի առնելու
29.05.2015 | 12:41

Անկարան չի ընդունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև Անդրատլանտյան առևտրի և ներդրումային գործընկերության մասին համաձայնագիրը (ԱԱՆԳ), եթե կնքեն առանց Թուրքիայի շահերը հաշվի առնելու, քանի որ համաձայնագիրը կարող է լուրջ վնաս հասցնել մեր տնտեսությանը՝ հայտարարել է փոխվարչապետ Նուլման Քուրթուլմուշը։ Անկարան ձգտում է հասնել ԵՄ-ի հետ Մաքսային միության պայմանների վերանայմանը, համաձայն որի Թուրքիան պետք է բացի շուկաները երրորդ երկրների համար, որոնք ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կկնքեն։ Միևնույն ժամանակ, թուրքական ապրանքները չեն կարող առանց մաքսատուրքի դուրս գալ երրորդ երկրների շուկաներ, քանի որ Թուրքիան ԵՄ անդամ չէ։ «Քանի որ ԱԱՆԳ-ի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, կառաջանան լուրջ խնդիրներ ԱՄՆ-ի առավել լիբերալ տնտեսության և ԵՄ-ի ղեկավարվող տնտեսության միջև։ Մենք ոչինչ չենք ընդունի որպես կայացած փաստ»,- ասել է փոխվարչապետը։ Թուրք պաշտոնյան մեջբերել է հետազոտության տվյալներ, համաձայն որի ԱԱՆԳ-ի մասին համաձայնագրի կնքումը կարող է հանգեցնել թուրքական տնտեսության 2,5 %-ով անկմանը և գործազրկության 0,4 %-ով ավելացմանը։

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ