«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը պատրաստվում է հեռանալ

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը պատրաստվում է հեռանալ
30.05.2015 | 12:16

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը պատրաստվում է այս ամռանը թողնել պաշտոնը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հիմնական միջնորդներից մեկը լինելով՝ Շերմանը կհեռանա պաշտոնից, երբ այդ հարցով վերջնական համաձայնություն լինի։ Եվրոպայում իրանցի պաշտոնյաների հետ տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունների զգալի մասը վերջին երկու տարում վարել է հենց Վենդի Շերմանը։ Այսօրվանից ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ինտենսիվ բանակցություններ կսկի ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ