Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Միջազգային ֆորումում քննարկվել են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումները

Միջազգային ֆորումում քննարկվել են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումները
30.05.2015 | 12:20

Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումում, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադարձ է կատարվել արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին: Հովհաննես Մանուկյանը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը՝ ոչ միայն ազատական օրենսդրության, այլև արդարադատության ոլորտում գործող էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունների կիրարկման հարցերում: Ֆորումի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի և Ղազախստանի արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևի հետ: Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հեռանկարները:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ