Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵԱՏՄ վարչապետները քննարկել են համագործակցության հարցեր

ԵԱՏՄ վարչապետները քննարկել են համագործակցության հարցեր
30.05.2015 | 12:21

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստում ելույթով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները: Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ մեկ տարվա ընթացքում, ինչ ստորագրվել է համաձայնագիրը, որոշումների և համաձայնությունների իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր մասնակիցներն ունեն ինտեգրացիոն գործընթացները խորացնելու պատրաստակամություն: Նա ներկայացրել է իր մոտեցումները համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են համագործակցության զարգացմանն ուղղված երկու տասնյակ հարցեր:
Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել փաստաթղթեր, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Հաստատվել է թեթև արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է խթանել ոլորտում մրցունակ ապրանքների արտադրությունը: Հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցը:
Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերին Բելառուսում:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ