Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեծ յոթնյակը կարող է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը

Մեծ յոթնյակը կարող է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը
30.05.2015 | 12:24

Մեծ յոթնյակը հունիսի 7-8-ին Բավարիայի գագաթնաժողովում կքննարկի նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հավանականությունը` կապված ՈՒկրաինայում տիրող ճգնաժամի հետ: Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը: Նրան հարց է ուղղվել, թե յոթնյակը կարո՞ղ է օգտագործել առաջիկա բարձրագույն մակարդակով հանդիպումը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ վերանայելու համար: «Յոթնյակը ներգրավված է այն հարցում, որ ստիպի Ռուսաստանին` տնտեսական գին վճարել ՈՒկրաինայում ապակայունացնող գործունեության համար: Ես ակնկալում եմ, որ յոթնյակի առաջիկա հավաքում հարցը հավելյալ կքննարկվի», - պատասխանել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ