Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լեհաստանի նախագահին հանձնել են հաղթանակի վկայական

Լեհաստանի նախագահին հանձնել են հաղթանակի վկայական
30.05.2015 | 12:26

Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդային պաշտոնապես հանձնել են պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու վկայական: Անցյալ կիրակի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում «Իրավունք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության 43-ամյա թեկնածու Անջեյ Դուդան հաղթեց 62-ամյա Բրոնիսլավ Կոմորովսկուն։ Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Դուդան ստացել է ձայների 51,55 տոկոսը, իսկ Կոմորովսկին՝ 48,45 տոկոսը։ Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու վկայականը Դուդային հանձնել է ՊԸՀ նախագահ Վոյչեխ Գերմելինսկին։

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ