Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԿԸՀ-ում քննարկվել են Արտաշատում և Ալավերդիում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր

ԿԸՀ-ում քննարկվել են Արտաշատում և Ալավերդիում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր
30.05.2015 | 12:31

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:
Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ