Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որքան կտևի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի միջև

Որքան կտևի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի միջև
02.06.2015 | 11:33

Վերջերս Ռուսաստանն ու Մոսկվան համատեղ ծովային զորավարժություններ անցկացրին՝ «Ծովային փոխգործակցություն-2015»: Զորավարժությունները երկու փուլից են՝ առաջինը մայիսին Միջերկրական ծովում էր, երկրորդ փուլը այս տարվա սեպտեմբերին կլինի: Ռուս-չինական զորավարժությունները կանցկացվեն Ճապոնական ծովում՝ մեծ շքերթից առաջ, որ նվիրված է Չինաստանի հաղթանակին Ճապոնիայի հետ պատերազմում: Չինաստանն առաջին անգամ էր իր նավատորմը ուղարկել Սև ծով՝ ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժանքների:

Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանն ու Չինաստանը ընդլայնում են համագործակցությունը ռազմական ոլորտում: Արդեն ստորագրվել է տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Բացի այդ՝ կողմերը սերտ կապված են բազում համատեղ ծրագրերով՝ МИ-6 ուղղաթիռների կատարելագործման, Լուսնի վրա բազա կառուցելու, ռուսական С-400 հրթիռային համալիրները գնելու, ուղևորատար մեծ ինքնաթիռների համատեղ արտադրության: Նրանք արդեն կարողացել են մեծ առաջընթաց գրանցել այս ոլորտներում: Քիչ է հանդիպում այս մասշտաբների ռազմավարական համագործակցություն:
ՈՒկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ վատացան: Հավելեք մշտական հակասությունները ԵՄ-ի հետ: ԱՄՆ-ը և ԵՄ-ն միասնական են Կրեմլի դեմ պատժամիջոցների հարցում: Մոսկվան բախվել է սառը պատերազմի ավարտից հետո պատժամիջոցների ամենաբարձր ալիքին: Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չվախեցավ «մեծ ու ամենազոր» Արևմուտքից ու ձեռնարկեց արդյունավետ ռազմավարական քայլեր և կարողանում է հակադարձել ԱՄՆ-ի ու Եվրոպայի բոլոր գրոհները: Այդ քայլերից մեկն էր Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը: «Չինաստանի հետ՝ ընդդեմ Ամերիկայի» գործունեությունը դարձել է Մոսկվայի արտաքին քաղաքականության առանցքը: ՉԺՀ-ի ղեկավարներն ուսումնասիրել են պրոբլեմները, որոնց բախվել է Ռուսաստանը և աջակցում են Պուտինին: Նախագահ Սի Ձինպինի ներկայությունը Մոսկվայում, մասնակցությունը մայիսի 9-ի շքերթին ցուց տվեցին, որ Չինաստանը պաշտպանում է ռուսական կողմին: Այդ շքերթը դարձավ ամենահանդիսավոր պահը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Թեպետ արևմտյան ղեկավարներից համարյա ոչ ոք չէր եկել, Չինաստանի նախագահի ներկայությունը, անկասկած, աշխարհին հասկացրեց, որ աջակցում է Մոսկվայի ռազմավարական ծրագրերին: Սի Ձինպինը ոչ միայն ներկա էր շքերթին, այլև ստորագրեց ՌԴ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացման բազմաթիվ պայմանագրեր, որոնք անպայման կօգնեն Մոսկվային՝ հաղթահարել տնտեսական մեծ դժվարությունները: Ընդհանուր հաշվով ստորագրվել է 32 փաստաթուղթ 25 միլիարդ դոլար գումարի չափով: Նրանք ընդլայնում են ներդրումային համագործակցությունը՝ ինֆրակառույցներից մինչև հարկային պարտավարություններ, նախատեսվում է նաև գիտատեխնիկական առաջատար ուղղությունների համատեղ զարգացում՝ ինքնաթիռների, գերարագ երկաթուղային ճանապարհների: Մոսկվան ու Պեկինը նաև ստորագրեցին շրջանակային համաձայնագիր ծանր ուղղաթիռների համատեղ մշակման մասին, որը կօգնի Չինաստանին լրացնել բաց թողածը ոլորտում, կապահովի այդ տեսակի ուղղաթիռներով կյանքի բոլոր դեպքերին պատրաստվածությունը՝ երկրաշարժերի պայմաններում կամ բարձրլեռնային գոտիներ բեռնափոխադրումների: Ռուսական և չինական ձեռնարկությունները պատրաստվում են համատեղ հիդրոէլեկտրակայան կառուցել Հեռավոր Արևելքի Բուրեա գետի վրա: Կողմերը պայմանագիր են ստորագրել չինական արբանյակային «Բեյդոու» համակարգի և ռուսական «ГЛОНАСС» համակարգի համատեղ օգտագործման մասին, պայմանավորվել են 100 միլիարդ դոլարի ներդրումի մասին Մոսկվա-Կազան ճեպընթաց երկաթուղագծի նախագծում:
Վերջին տարիներին ռուս-չինական հարաբերությունների բարելավումը սաստիկ բարկացնում է Արևմուտքին: Սակայն ոչ Պեկինը, ոչ Մոսկվան չեն կարող պաշտոնական միություն կազմել: Ռուսաստանը չի ցանկանում, որ Չինաստանը վերահսկի իր տնտեսությունը, իսկ Մոսկվայի աջակցությունը կարող է խանգարել Պեկինի համագործակցությանը Եվրոպայի հետ: Բացի այդ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերջին կետը հենց այդ տարածաշրջանում է: Չինաստանը չի ցանկանում ԵՄ-ի հետ հարաբերությունների սրում: Մի խոսքով՝ ռուս-չինական ռազմավարական համագործակցությունը դեռ պիտի պատմության քննությունը հանձնի:
«Չժունգո պինլուն յուեկան»

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ կգրեն չինական թերթերը, երբ Սի Ձինպինը մեկնի Վաշինգտոն և հանդիպի Բարաք Օբամայի հետ:

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ