Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
09.06.2015 | 00:12

...թե Հովիկ Աբրահամյանին մինչև տարեվերջ ժամանակ են տվել` շտկելու երկրի տնտեսության վիճակը, փորձելու լուծումներ գտնել «բանկրոտային» այս վիճակից դուրս գալու համար։ Հակառակ դեպքում, կտրվեն նոր վարչապետների անուններ կամ անուն, ով ի վիճակի կլինի իրավիճակը փրկելու։ Ի դեպ, «տրվող անունը» մի նեղ միջավայրում հավաստիացրել է, որ, այո, ինքը կարող է «շողուլի» բերել բանը բանից վաղուց անցած հայաստանյան տնտեսությունը, ինչն էլ, ասում են, մեծ սրտնեղություն է պատճառել Հովիկ Արգամիչին առ այն, թե «կարող ես շտկել, ինձ օգնի` ես շտկեմ, ինչի՞ ես ուզում «մենակով» շտկել»:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ