Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նովրուզ Մամեդովի բլեֆը

Նովրուզ Մամեդովի բլեֆը
26.06.2015 | 11:48

Տեղական մակարդակի սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Եվրամիության որոշ կառույցների պես ԵԽԽՎ-ն անտարբեր է միջազգային իրավունքի նկատմամբ։ Նրանց սկզբունքը հետևյալն է. «Ոնց մենք ցանկանանք, այնպես էլ կլինի»։ «Ղարաբաղյան հակամարտության հարցում այդ կառույցի դիրքորոշումը հստակ ապացուցում է դա։ Սա երկակի չափանիշների օրինակ է։ Ցավոք, նրանք դեռևս չեն կարող հասկանալ, թե Եվրոպային ուր կտանի այդ քաղաքականությունը և ինչով կվերջանա։ Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի տակ է դնում այդ կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցության հարցը»,- գրել է Մամեդովը։ Նրա նյարդային արձագանքը հետևել է ԵԽԽՎ նստաշրջանի լիագումար նիստում Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցից Ղարաբաղի հարցին վերաբերող սադրիչ ձևակերպումը հանելուն: ԵԽԽՎ պատգամավորները ոչ միայն համաձայն չեն եղել ձևակերպմանը, այլև մեղադրել են Ադրբեջանին և համազեկուցողներ Պեդրո Ագրամունդին և Թադեուշ Իվինսկուն՝ Ղարաբաղի հարցը և Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ձախողումը իրար կապելու մեջ: Փաստացի՝ Նովրուզ Մամեդովը նորից փորձում է շեղել սլաքները՝ Ստասբուրգը Բաքվին մեղադրում է քաղաքացիական հասարակության բռնաճնշումների մեջ, Բաքուն պատասխանում է, որ ԵԽԽՎ-ն անտարբեր է միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելի ազնիվ կլիներ, որ Նովրուզ Մամեդովը պարզ ասեր՝ այդքան փող ծախսեցինք, այդքան տարանք-բերեցինք, նվիրեցինք ու ի՞նչ ստացանք: ԵԽԽՎ-ում դիրքորոշման փոփոխություն է եղել, որ տեղին-անտեղի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման մեջ իր մասնակցությունը ունենալու ցանկությունը բազում փորձերից հետո վերջապես տարբերակեց, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է, իսկ ԵԽԽՎ-ում տարբեր տարիների այդ կոնֆլիկտի վերաբերյալ հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ ստեղծելով, բանաձևեր ու որոշումներ ընդունելով՝ ընդամենը խանգարում է Մինսկի խմբին: Եթե ԵԽԽՎ-ն իրոք ընտրել է նոր դիրքորոշում, հաջորդ քայլը պիտի լինի Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ ավանդական պարիտետային վերաբերմունքի փոփոխությունը, երբ իր բանաձևերում կողմերին կոչեր է ուղղում՝ առանց հաշվի առնելու՝ ով ինչ է անում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանը, իհարկե, քաղաքական բլեֆ է անում և շանտաժ, բայց՝ անիմաստ: Իսկ ի՞նչ է կորցնելու ԵԽԽՎ-ն առանց Ադրբեջանի, որ հանուն նրա կառույցում մնալու փոխի իր տեսակետները: Նովրուզ Մամեդովը պարզապես այս հայտարարությամբ փորձում է Ադրբեջանի համար ստեղծել առավելագույնս հարմարավետություն ԵԽԽՎ-ում և մուսուլմանական երկրների ակտիվ աջակցությամբ՝ ներգործել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա: Տեղապտույտի մեջ գտնվող բանակցությունները վերսկսելու համար Բաքուն իր ձեռքում ու մահուդի տակ մեկ տասնյակ տարբերակներ պիտի ունենա, որոնք բոլորն էլ ավարտվեն Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևի փառապանծ հաղթանակով, իսկ քանի դեռ դա չի ստացվում, Ադրբեջանը հերթով կարող է դուրս գալ միջազգային բոլոր կառույցներից, միևնույն է, նրանք «երկակի ստանդարտներ» ունեն: Բայց Բաքուն դա չի անի՝ նաև Թուրքիային մենակ չթողնելու համար:

Դիտվել է՝ 985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ