«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ՌԴ արտգործնախարարը ցուցմո՞ւնք է տալիս

ՌԴ արտգործնախարարը ցուցմո՞ւնք է տալիս
02.07.2015 | 22:02

Հայաստանում բողոքի ակցիաները, որոնք սկսվեցին հոսանքի սակագինը բարձրացնելու որոշումից հետո, բացառապես տնտեսական են, մինչդեռ փորձում են քաղաքականացնել՝ այսօր BRICS երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դուք գիտեք՝ ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները. Մայդանը՝ ՈՒկրաինայում, հայաստանյան ներկայիս իրադարձությունները... գայթակղություն կա դրանով երկրում հակակառավարական տրամադրություններն ուժեղացնել։ Թեև իրադարձությունների հիմքը բացառապես տնտեսական է, բայց կարծես ինչ-որ մեկին ձեռնտու է զարգացնել ու վերափոխել քաղաքական պայքարի»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ