Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պաղեստինը՝ Վատիկանում

Պաղեստինը՝ Վատիկանում
02.07.2015 | 22:05

Պաղեստինը մտադիր է առաջիկա երկու ամիսներին դեսպանատուն բացել Վատիկանում՝ հայտարարել է Պաղեստինի արտգործնախարարը։ «Մենք Վատիկանի հետ պատմական համաձայնագիր ենք ստորագրել, որը որոշում է Կաթոլիկ եկեղեցու և պաղեստինյան պետության միջև հարաբերությունները: Այդ համաձայնագրով փաստացի ճանաչում կա: Մենք, հնարավոր է, մեկ-երկու ամսից Վատիկանում մեր դեսպանությունը բացենք»,- ասել է արտգործնախարար Ռիյադ Ալ-Մալիքին։

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ