Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ-ն կողմ քվեարկեց 200 մլն դոլարի ռուսական վարկի համաձայնագրին

ԱԺ-ն կողմ քվեարկեց 200 մլն դոլարի ռուսական վարկի համաձայնագրին
02.07.2015 | 22:06

«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն ընդունվեց 98 կողմ, 1 դեմ ձայներով: Դեմ էր միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ պայմանագրի՝ ՀՀ կառավարությանն է տրամադրվում 200 մլն ԱՄՆ դոլար՝ ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ