Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մեթյու Բրայզան՝ գործազո՞ւրկ

Մեթյու Բրայզան՝ գործազո՞ւրկ
02.07.2015 | 22:07

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան և նրա ռուս գործընկեր Վասիլի Իստրատովը ազատվել են Թեյմուր Ահմեդովի անվան «AzNar» ՓԲԸ տնօրենների խորհրդում ունեցած պաշտոններից։ Որոշումը կայացրել է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը։ Ընկերության 99,94 տոկոս բաժնեմասերը պատկանում են ռուսաստանաբնակ ադրբեջանցի Ֆարհադ Ահմեդովին։ Ընդհանուր ժողովում որոշում էր կայացվել լուծարել տնօրենների խորհուրդը, որը կարող է չգործել այն ընկերություններում, որոնց հիմնադիրների քանակը 50 անձից պակաս է։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ