Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վալտեր Շտայնմայերը ներկայացրել է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունները

Վալտեր Շտայնմայերը ներկայացրել է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունները
02.07.2015 | 22:07

Գերմանիան պատրաստ է ստանձնել ԵԱՀԿ նախագահության պատասխանատվությունը սառը պատերազմի ավարտից հետո սկսված ամենածանր ճգնաժամի ֆոնին՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ներկայացնելով 2016-ի Գերմանիայի նախագահության առաջնայնությունները։ «Երկխոսություն, վստահություն և անվտանգություն՝ սրանք են Գերմանիայի նախագահության գլխավոր առաջնայնությունները»,- հայտարարել է Շտայնմայերը։ Նրա խոսքով՝ հենց երկխոսությունն է կարևոր ուկրաինական ճգնաժամի կարգավորման և ԵԱՀԿ տարածքում վստահություն կառուցելու համար, երբ վերջին 1,5 տարում եվրոպական անվտանգության հարցում վստահությունն անհետացել է։ Նա ընդգծել է ԵԱՀԿ դերի կարևորությունը՝ որպես հակամարտությունների լուծման և կանխման գործիք, ուշադրություն է հատկացրել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում մամուլի ազատության աջակցության վրա։ Արտգործնախարարը ընդգծել է համագործակցության կարևորությունը սպառազինությունների վերահսկման ոլորտում։ «Եվրոպայում վստահության և համագործակցության ճանապարհին ավելի լավ է անել փոքր քայլեր, քան առհասարակ ոչինչ չանել»,- նշել է նա։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ