Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայում անխուսափելի է կոալիցիոն կառավարության ձևավորումը

Թուրքիայում անխուսափելի է կոալիցիոն կառավարության ձևավորումը
02.07.2015 | 22:08

Թուրքիայում անխուսափելի է «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիոն կառավարության կազմումը՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Տալլինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան: Նրա խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանում երեկ նախագահի ընտրությունների երրորդ ու չորրորդ փուլերի արդյունքները ցույց տվեցին, որ ԱՇԿ-ն ի վերջո աջակցեց Իսմեթ Յըլմազին, ինչը վկայում է, որ ԱՇԿ-ն քայլ է ձեռնարկել ԱԶԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու ուղղությամբ. «Թուրքիայի խորհրդարանի ժամանակավոր նախագահ Դենիզ Բայքալը չկարողացավ հաղթել խորհրդարանի նախագահի ընտրություններում: Վերջին օրերին ԱԶԿ-ն ջանքեր է գործադրում հենց ԱՇԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար: ԱՇԿ-ն ունի մի շարք պահանջներ, որոնք առնչվում են նախագահ Էրդողանին, որ նա ակտիվորեն չմիջամտի երկրի քաղաքական կյանքին: Հաշվի առնելով դա՝ դեռ հայտնի չէ, թե նրանք համաձայնության կգա՞ն կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ, թե՞ ոչ: Եթե ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն 45 օրում չկարողանան կազմել կառավարություն, երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ»:

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ