Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞ւ հայկական գարունը «Մայդան 2» չէ. The Huffington Post

Ինչո՞ւ հայկական գարունը «Մայդան 2» չէ. The Huffington Post
02.07.2015 | 22:12

2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Հաջորդ շաբաթվա ընթացքում հուզումների սկզբնական դրվագը ծաղկեց՝ վերածվելով, ինչպես շատերն են բնութագրում, մայդանի ոճի հեղափոխության՝ դեպի նախագահական պալատ երթերով, գիշերային նստացույցերով և ոստիկանական ճնշումներով՝ The Huffington Post-ում գրում է Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Սամյուել Ռամանին։ Արևմտյան և ռուս մի քանի տեսաբաններ պնդում են, որ ցույցերը կհանգեցնեն հայկական ռեժիմի՝ գունավոր հեղափոխության ոճի մահվան և պատճառ կդառնան, որ Հայաստանը հեռանա ռուսական իրավասությունից՝ հրահրելով ռուսական կողմի ուժգին պատասխանը։ Գաղափարը, թե անկայունությունը Երևանում տագնապ կառաջացնի Կրեմլում, հիմնված է հիմնականում Ռուսաստանի և Հայաստանի միջև ծավալուն պատմության և ժամանակակից կապերի վրա։ 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում, ինչի պատճառով ռուսական զորքերը մոբիլիզացվում են հայկական ուժերի հետ։ Ռուսաստանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուժային գրավումը դիտարկում է որպես ագրեսիայի դրսևորում, որը հիմք կստեղծի ռուսական զինվորական ներգրավման համար։ Բացի դրանից՝ Հայաստանը 2013-ի վերջին մերժել է ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը՝ հանուն Պուտինի ԵԱՏՄ-ին անդամակցելու՝ վերահաստատելով Ռուսաստանի և Սարգսյանի ռեժիմի միջև սերտ կապերը։ Ռուսաստանի կապն էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հետ՝ շնորհիվ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նկատմամբ նրա սեփականատիրության, ենթադրում է, որ վերջին իրադարձությունները Երևանում կարող են արտացոլել դժգոհություն Հայաստանում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ։ Այդ ընկալմանը հակազդելու համար Սարգսյանը պնդել է, որ հայկական ցույցերը հակառուսական տրամադրությունների արտացոլում չեն։ Ներկայիս հուզումների առանցքային պատճառը ներքին դժգոհությունն է Հայաստանի ոչ ֆունկցիոնալ քաղաքական ինստիտուտների և վատթարացող տնտեսական պայմանների վերաբերյալ։

Ինչպես է Սարգսյանի ռեժիմը պահպանել իշխանությունը
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը անվանապես պահպանողական է, սակայն գործնականում այն ընդարձակ հովանավորչական կոալիցիա է։ Իշխող կոալիցիան ստեղծել է մրցունակ բռնապետական կառույց։ Հանրապետական կուսակցության գերակայությունը Հայաստանի քաղաքական համակարգի վրա զսպում է էլիտար դասալքությունը։ Իշխանության չարաշահումները Արևմուտքի կողմից վնասակար քննադատության չեն բախվել։ ԵԱՀԿ-ն և ԵՄ շատ երկրներ գովաբանել են 2008-ի և 2013-ի Հայաստանի ընտրությունները որպես արդարության շեմին համապատասխանող և շնորհավորել Սարգսյանին ընտրական հաղթանակների կապակցությամբ։ Հայաստանի քաղաքական իրավունքների խախտումները քննադատելու հարցում Արևմուտքի դժկամությունը կարելի է վերագրել նրա ցանկությանը՝ լուծելու Ղարաբաղյան ճգնաժամը գործող քաղաքական գործիչների հետ բանակցությունների միջոցով։ 2013-ին ընտրությունները համընկան Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ԵՄ առաջարկին, և Հայաստանի էլիտաների հետ բարենպաստ պայմանների պահպանումը եղել է արևմտյան ջանքերի անքակտելի մաս՝ սահմանափակելու Պուտինի ԵԱՏՄ ընդլայնումը։
Էլիտար համախմբվածության և արևմտյան մեղսակցության բարձր մակարդակները եղել են Սարգսյանի գոյատևման հիմնական սյուները և ապահովել նրան հնարավորությամբ՝ ցրելու զանգվածային ցույցերը, ինչպիսիք էին 2008-ին և 2013-ին բռնկվածները՝ նրա իշխանության համար նվազագույն վնասով։ ԵՄ ասոցացման համաձայնագրի մերժումը հանուն Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության՝ Արևմուտքի չներգրավման մեղմ ռազմավարությունը հայաստանյան ռեժիմի հանդեպ անշուշտ դարձրեց ավելի պայմանական։ Օրինակ, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը վերջերս դեմ արտահայտվեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ցույցերին ուղղված՝ ռեժիմի անհիմն ռեպրեսիվ արձագանքին։
Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը նշանակում է, որ Սարգսյանը պետք է ավելի զգույշ լինի ընթացիկ ցույցերի բռնաճնշման հարցում՝ խուսափելու Արևմուտքում լեգիտիմության ամբողջական կորստից, ընդդիմադիր շարժումների համար ԱՄՆ աջակցությունից կամ Հայաստանի համար հետագա տնտեսական մեկուսացումից։
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից հայկական քաղաքացիական հասարակությանն առաջ մղելու ռուսական պաշտոնական բացատրությունը լավագույն դեպքում թերի է։ #Electric Yerevan հեշթեգի ժողովրդականությունն ու «Ո՜չ թալանին» շարժման ունակությունը՝ Երևանի փողոցներում մոբիլիզացնելու 10 հազար մարդու, ներառյալ շատ ուսանողների, խոսում է ներքին դժգոհության մասին։ Այդ դժգոհությունը ցույցերը դարձնում է ավելի նման «հայկական գարնան», քան որևէ գունավոր հեղափոխության։


Հայաստանի քաղաքական իրադրության հեռանկարները
Էլեկտրականության սակագնի բարձրացումն աղքատիկ տնտեսական պայմանների վերաբերյալ պատկերացումն ավելի խորացրեց հանրային գիտակցության մեջ և քայքայեց հանրային հանդուրժողականությունը։ Ռուսաստանի համար օպտիմալ ռազմավարությունը կլինի զերծ մնալ հայկական ճգնաժամում ուղիղ ներգրավվածությունից։ Քանի դեռ Հայաստանի ընտրած հետագիծը կմնա անհստակ, Սարգսյանի գոյատևման լավագույն հույսերը կապված են չափավոր ճնշման կիրառման և ագրեսիվ ռուսական պատերազմից հետ պահելու հետ։ Վերջին հաշվով, որքանո՞վ է Սարգսյանը դասեր քաղել մայդանից և նախկին հեղաշրջումներից կպահպանեն նրա ապագան, սակայն Հայաստանի եզակի համատեքստային հանգամանքները ենթադրում են, որ ներկա հուզումներն ԱՊՀ տարածաշրջանում ժողովրդական բողոքի պատմության նոր գլխի սկիզբ են:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ