Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նախկին մահմեդականի ապշեցուցիչ վկայությունը. նա քրիստոնյա է դարձել Ղուրանի միջոցով

Նախկին մահմեդականի ապշեցուցիչ վկայությունը.  նա քրիստոնյա է դարձել Ղուրանի միջոցով
07.07.2015 | 10:23

Այս հրապարակումը նպատակ ունի ներկայացնելու նախկին մահմեդական ՄԱՐԻՈ ՋՈԶԵՖԻՆ, ով քրիստոնյա է դարձել Ղուրանն ուսումնասիրելուց հետո: Ամեն բան սկսվում է նրանից, որ մեկը հարցնում է նրան, թե ով է Քրիստոսը: Մարիո Ջոզեֆը փորձում է գտնել Հիսուսին Ղուրանում և համեմատում է Հիսուսին Մուհամեդի հետ:
Շուտով նա հայտնաբերում է Քրիստոսի անվիճելի գերազանցությունը Մուհամեդից: Երբ նա քրիստոնյա է դառնում, ընտանիքը փորձում է սպանել Մարիոյին, սակայն Աստված պահում է Նրան և օգնում խուսափելու ամեն վտանգից:
Պատմում է Մարիո Ջոզեֆը. «Իմ նախնիները Թուրքիայից են, սակայն նրանք տեղափոխվել ու հաստատվել են Հնդկաստանի հարավում՝ Կերալայում:
Ես ծառայում էի մահմեդական մզկիթում որպես իմամ (հոգևորական): Մեկ անգամ քարոզում էի այն մասին, որ Հիսուս Քրիստոս Աստված չէ, որ ինձ համար Աստված միայն Ալլահն է, և հանկարծ ամբոխից մեկը հարցրեց ինձ, թե՝ ո՞վ է Հիսուսը: Այդ մարդը հավանաբար մահմեդական էր, բայց նրա հարցը Քրիստոսին էր վերաբերում, և ես չունեի պատասխան:
Այս հարցի պատասխանը գտնելու համար ես ողջ Ղուրանը մեկ անգամ ևս կարդացի՝ 114 գլուխ և 6666 խոսք:
Կարդալով դրանք՝ մարգարե Մուհամեդի անունը ես գտա 4 տեղում, իսկ Հիսուսի անունը հիշատակվում էր 25 տեղում: Դրանից հետո ես մի փոքր շփոթված էի. «Ինչո՞ւ Ղուրանը այդչափ նախընտրություն է տալիս Հիսուսին»: Եվ երկրորդ՝ ես չգտա կանանց անուններ Ղուրանում. չկար մարգարե Մուհամեդի մոր անունը կամ նրա կնոջ անունը կամ երեխաների անունը: Ղուրանում ես գտա միայն մեկ կնոջ անուն՝ Մարիամ, ով Հիսուսի մայրն էր և վերջ:
Երբ կարդում էի 3-րդ գլխի 45-55 խոսքերը, գտա փաստեր, որ Ղուրանում գրված են Հիսուսի մասին.
Նա է Աստծո Խոսքը:
Նա Աստծո Հոգին է:
Նա Հիսուս Քրիստոսն է:
Հիսուս ստեղծեց կենդանի թռչուն ցեխից. երբ նա շունչ է փչում նրա վրա, թռչունը կենդանանում է: Հիսուս կյանք է տալիս:
Նա բժշկում է մեկին, ով ի ծնե կույր էր:
Նա բժշկում է բորոտին:
Նա հարություն է տալիս մեռելներին:
Հիսուս գնում է երկինք:
Հիսուս մինչև հիմա կենդանի է և կրկին կվերադառնա:
Երբ այս բոլորը տեսա Ղուրանում, ես ուզում էի հասկանալ, թե ինչ է գրում Ղուրանը մարգարե Մուհամեդի մասին: Եվ ես հայտնաբերեցի, որ նա չի արել այնպիսի գործեր, ինչպիսիք Քրիստոսն է արել, նա կենդանի չէ և չի վերադառնալու երկիր:
Այնպես որ, շատ են տարբերությունները Հիսուսի և Մուհամեդի միջև: Այն ժամանակ ես սկսել էի մտածել, որ Հիսուսն Աստված չէ, բայց Նա ավելի գերազանց է, քան Մուհամեդը. այդպես էի կարծում:
Եվ մեկ օր ես այցելեցի իմ ուսուցչին, ով 10 տարի շարունակ դասավանդել էր ինձ արաբական քոլեջում: Ես հարցրի նրան. «ՈՒսուցի՛չ, ինչպե՞ս է Աստված ստեղծել տիեզերքը»:
Նա պատասխանեց. «Աստված ստեղծել է տիեզերքը խոսքով»:
Այնուհետև ես հարցրի. «Իսկ խո՞սքն է Ստեղծողը, թե՞ այն ստեղծված է»: Ղուրանն ասում է, որ Հիսուս Աստծո Խոսքն է: Եթե իմ ուսուցիչը պատասխաներ, որ Խոսքն է Ստեղծողը, հետևաբար, Քրիստոսն է Ստեղծողը: Իսկ դրանից հետևում էր, որ մահմեդականները պետք է քրիստոնյաներ դառնային:
Եթե իմ ուսուցիչը պատասխաներ, որ խոսքը ստեղծված է, այդ դեպքում շփոթություն կառաջանար. ինչպե՞ս Աստված ստեղծեց Խոսքը:
Եվ քանզի նա չէր կարողանում ասել, որ Խոսքը՝ Հիսուսը, Ստեղծողն է՝ Արարիչը, թե՞ Խոսքը ստեղծված է, նա ինձ զայրացած վռնդեց իր տնից:
Այնուհետև, մեկ օր ես վերցրի իմ Ղուրանը, դրեցի կրծքիս և ասացի. «Ալլա՛հ, ասա ինձ, ես ի՞նչ պետք է անեմ, որովհետև քո Ղուրանն ասում է, որ Հիսուս դեռևս կենդանի է, իսկ Մուհամեդը՝ ոչ»:
Իմ կարճ աղոթքից հետո ես բացեցի Ղուրանը. ոչ ոքի չէի ուզում դիմել հարցիս պատասխանները գտնելու համար: Երբ բացեցի Ղուրանը, դա 10-րդ գլուխն էր, 94 խոսքը. «Եթե կասկածես այս Ղուրանին, որը տալիս եմ քեզ, գնա և կարդա Աստվածաշունչը կամ հարցրու մարդկանց, ովքեր կարդացել են Աստվածաշունչը». այսպես էր գրված Ղուրանում:
Եվ եթե հարցնեք ինձ, թե ով ինձ քրիստոնյա դարձրեց, ապա դա չեն եղել ոչ եկեղեցական հայրերը, ոչ էլ հոգևոր քույրերը, ոչ եպիսկոպոսները, ոչ էլ կարդինալները, ոչ էլ անգամ Հռոմի պապը, այլ Սուրբ Հոգին ինձ քրիստոնեության հետևորդ դարձրեց՝ օգտագործելով Ղուրանը:
Այս բոլոր փաստերի շուրջ խորհելուց հետո սկսեցի Աստվածաշունչն ուսումնասիրել: Ես բազում ընդհանրություններ գտա Ղուրանի և Աստվածաշնչի միջև: Մի օր ես քրիստոնյա էի, մի օր մահմեդական, նման մի վիճակում էի հայտնվել: Դա շարունակվեց այնքան, մինչև մեկ անգամ ես հայտնաբերեցի Հովհաննեսի 1-ին գլխի 12 խոսքը. «Բայց ովքեր նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են»:
Այս խոսքը այնքան հարազատ էր ինձ, որովհետև Աստվածաշնչում գրված է, եթե մեկն ընդունում է Քրիստոսին, Նա նրանց իշխանություն կտա Աստծո որդիներ լինելու: Իսկ Ղուրանի բոլոր խոսքերում Ալլահը մարդ արարածներին անվանում է ստրուկներ, իսկ իրեն՝ Տեր: Տերը չի կարող ստրուկներին սիրել, և ստրուկն՝ իր տիրոջը: Եվ ինձ դուր չէր գալիս ստրուկի կարգավիճակում լինելը: Ալլահն ասում է՝ դու իմ ստրուկն ես, բայց երբ տեսա և լսեցի Աստվածաշնչի Հովհաննեսի 1.12-ը, ես անմիջապես ասացի՝ Ես Հիսուսի կարիքն ունեմ, ես ուզում եմ Աստծո զավակը լինել: Այդժամ սկսեցի Աստծուն «Հայրիկ» անվանել: Երբեք նախկինում մտածել անգամ չէի կարող, որ Աստծուն կարող եմ հայր կոչել: Հիսուս սովորեցնում է մի աղոթք՝ «Հայր մեր, որ երկնքում ես», արամերեն լեզվում «Abbun» նշանակում է՝ «մեր հայր»:
Ամեն անգամ երբ մտածում էի, որ տիեզերքը ստեղծողն իմ Հայրն է, ինձ մի այնպիսի ուրախություն էր համակում, որը ես չեմ կարող արտահայտել: Եվ այսպես, ես սիրում էի և սիրում եմ իմ Աստծուն Հայր անվանել: Այդ ժամանակ էր, երբ որոշեցի Հիսուսին ընդունել»:
Մարիո Ջոզեֆի ապաշխարությունից հետո, երբ նրա հայրն իմանում է իր որդու հավատի մասին, նրան մեծ փորձություն է սպասում: Նրա հայրը մահմեդական էր, ով խստորեն հետևում էր Ղուրանի օրենքներին: Ղուրանում գրված է, որ նրանք, ովքեր իսլամը չեն ընդունում, պետք է մեռնեն: Ջոզեֆի հայրը փակում է նրան սենյակում ու ծեծում:
«Հայրս ինձ այնքան ուժգին էր ծեծել, որ ուշաթափ ընկած էի՝ արյունաշաղախ վիճակում: Երբ գիտակցության եկա, մի փոքրիկ սենյակում էի պառկած, վրաս հագուստ չկար, լիովին մերկ էի: Իմ ձեռքերն ու ոտքերն ուժգին կապված էին: Ես անգամ խոսել չէի կարողանում, որովհետև իմ բերանի, քթի և աչքերի մեջ չիլիի փոշի էին լցրել: Եվ մարմնիս որ մասում վերքեր կային, նրանք այնտեղ նույնպես չիլիի փոշի էին լցրել, որ ես վառվեմ: Եվ ինձ հետ այդպես վարվելու պատճառը այն էր, որ Ղուրանում 18 տեղ գրված է՝ պայքարել անհավատների դեմ և սպանել նրանց, ովքեր հրաժարվում են իսլամից: Եվ հայրս կատարում էր այն, ինչ գրված է: Մի քանի օր էր անցել, սակայն ինձ ոչինչ չէին տալիս ուտելու կամ խմելու, և ես շատ թույլ էի: Անգամ հիշողությունս էի կորցրել և մեռածի նման էի:
20 օր անց հայրս եկավ ինձ մոտ: Երբ աչքերս բացեցի, տեսա, որ նրա ձեռքում մի մեծ դանակ կար, և նա ասաց. «Սա քո վերջին օրն է, հույս չկա այլևս: Եթե Ալլահին դառնաս, ես թույլ կտամ քեզ ապրել: Իսկ եթե Հիսուսին ընտրես՝ կմեռնես»:
Ես լավ էի ճանաչում հորս, նա կսպաներ ինձ: Եվ այդ րոպեին ես մտածեցի, որ Հիսուս ամեն դեպքում մահացավ, սակայն Նա հարություն առավ: Եթե ես հավատամ Քրիստոսին և մեռնեմ, ես նույնպես կարող եմ կյանքս հետ ստանալ: Այդ ժամանակ մի անսովոր ուրախություն եկավ ներսումս, որ ավելի լավ է մեռնել Քրիստոսի համար: Եվ երբ որոշում կայացրի, հանկարծ ասես մի լույս եկավ իմ ճակատին՝ լուսնի լույսի նման: Մի բան ընկավ ինձ վրա: Մարմնովս, բոլոր երակներովս էլեկտրական հոսանքի նման մի բան անցավ:
Ես ինչ-որ տեղից ուժ ստացա և այնքան լցվեցի այդ ուժով, որ չէի կարողանում վերահսկել ինքս ինձ: Իմ մեջ այնքան ուժ գտնվեց, որ կարողացա հորս ձեռքը հեռացնել կոկորդիցս և բղավեցի՝ «ՀԻՍՈ՜ՒՍ»: Երբ գոռացի, հայրս գետնին հայտնվեց, և դանակը, որ նրա ձեռքում էր, վնասեց նրա կրծքավանդակը, և նա սկսեց արյունահոսել: Բոլորը ցնցված էին՝ մայրս, եղբայրներս, քույրերս: Նրանք հորս դուրս տարան, որ հասցնեն հիվանդանոց և մոռացան կողպել դուռը: Ներսումս այնքան ուժ գտնվեց, որ կարողացա դուրս գալ սենյակից, հագնել հորս շորերը և դուրս գնալ: Ճանապարհին ես տաքսի նստեցի, որ հեռանամ այդտեղից: Եվ այնպես պատահեց, որ տաքսու վարորդը նույնպես քրիստոնյա էր, նա ինձ համար հյութ, կերակուր գնեց: Նա ինձ տարավ Պոտտա և օգնեց հեռանալ: Մինչ օրս մենք կապի մեջ ենք, նա իմ լավ ընկերն է:
Այդ օրը ես գիտակցեցի՝ Հիսուս կենդանի է»։

Քաղեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ