Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Արա Բերքյան»-ը՝ Աշտարակում

«Արա Բերքյան»-ը՝ Աշտարակում
20.07.2015 | 22:57

Հուլիսի 18-ին Աշտարակում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում, տեղի ունեցավ ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ- ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ՝ «Արա Բերքյան» գրքի շնորհանդեսը (այն կազմակերպել էր Արագածոտնի մարզպետարանը):
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի դահլիճի ցուցափեղկում ներկայացված էին Արա Բերքյանի գրքերից, ալբոմ, որում ներկայացված էին սփյուռքահայ ճանաչված հայագետ, ճարտարապետության և ինժեներության դոկտոր, հասարակական գործիչ Արա Բերքյանի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարներ, գծագրեր, քարտեզներ, որոնք դիապրոյեկտորով ցուցադրվեցին ներկաներին:
Ներածական խոսք ասաց Արագածոտնի մարզպետարանի բաժնի պետ Գայանե Դանիելյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը:
Լիզա Բերքյան-Աբրահամյանը պատմեց Արա Բերքյանի կյանքի ու գործի մասին և ներկայացրեց գիրքը:
Գրքի խմբագիր, գրող, հրապարակախոս, Մուսա լեռան թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը, գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, լրագրող, Արցախի ազատամարտիկ Շուշանիկ Աբրահամյանը արժանվույնս ներկայացրին Արա Բերքյան ազգանվեր գործչի ու գիտնականի գործունեությունը օտար ափերում, մեծապես կարևորեցին այս ժողովածուն, որը զուտ արխիվային հավաքագրում չէ, այլ ճանաչողական, ուղեցուցային մեծ նշանակություն ունեցող աշխատություն, որը ոչ միայն պատմում է, թե հեռավոր ափերում որքան հարատև ու անխոնջ աշխատանք է կատարել Արա Բերքյանը ի սեր հայության, այլև ներկայացնում է Բերքյանի միջավայրի, հայ մշակույթի և հասարակական կյանքի մի շարք նշանավոր դեմքերի: Ելույթ ունեցողները սրտանց շնորհավորեցին Լիզա Բերքյան-Աբրահամյանին և շնորհակալություն հայտնեցին գրքի տպագրության առիթով:
Վերջում Լիզա Բերքյան-Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակիցներին, ովքեր նպաստեցին շնորհանդեսի կազմակերպմանը և անցկացմանը, ինչպես նաև բոլոր ելույթ ունեցողներին՝ իրենց ջերմ խոսքերի համար:
Շնորհանդեսը ամփոփեց Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը:


Շուշանիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ