Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայում աղի լիճը դարձել է մարջանագույն

Թուրքիայում աղի լիճը դարձել է մարջանագույն
24.07.2015 | 16:38

Թուրքիայի Թուզ Գյոլու ՝աղի լճի ջուրը գունափոխվել է` կապտականաչից մարջանագույնի: Al Arabiya-ն նշում է, որ աչք շոյող գունափոխությունը պայմանավորված է Dunaliella ջրիմուռների ծաղկմամբ: Թուզ գյոլուն, որը Թուրքիայի 2-րդ խոշոր լիճն է, ամառային տապի պատճառով գոլորշանում է: Մասնագետները բացատրել են, որ ջրի գոլորշացման հետևանքով աղի քանակությունն ավելանում է, ինչը կործանարար ազդեցություն է ունենում ջրիմուռներով սնվող պլանկտոնի վրա: Դրա հետևանքով ջրիմուռների քանակը չի պակասում, և Թուզ գյոլուի ջրերը շարունակում են մարջանագույն մնալ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4274

Մեկնաբանություններ