Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ոստիկանն ի՞նչ գործ ունի բանտի պետի պաշտոնի հետ»

«Ոստիկանն ի՞նչ գործ ունի բանտի պետի պաշտոնի հետ»
28.07.2015 | 01:30

Նորություն չէ, որ Հայաստանում օրենքները չեն գործում, նույնիսկ արդարադատության համակարգին առնչվող դրույթները: Անհավատալի է, բայց մինչ այսօր ոչ մի ցմահ ազատազրկվածի նկատմամբ չի կիրառվել պայմանական վաղաժամկետ ազատման օրենքի պահանջը: Արդեն 20 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանը ևս օրենքի չկիրառման «զոհերից» մեկն է, ում պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մեկ տարով հետաձգել էր: Դատապարտյալը Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում վիճարկել էր այս որոշումը, սակայն օրերս նրա բողոքը դատարանը մերժեց: «Իրատեսի» հետ զրույցում խախտումներ, տույժ ու տուգանք չունեցող Ստեփանը իր վրդովմունքը ներկայացրեց ու խոսեց արդարադատության համակարգի բացթողումների մասին:

-Ինչո՞ւ դատարանը մերժեց Ձեր բողոքը:
-Դատական նիստի ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ պնդում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական-իրավաբանական բաժնի պետ Հայկ Թովմասյանը, ով հայտարարեց, թե հիմնարկի հոգեբանները պարբերաբար աշխատանքներ են տարել ինձ հետ, թող կանչի այդ հոգեբաններին ու պարզի` նրանք ինձ հետ որևէ աշխատանք տարե՞լ են: Դատական բոլոր նիստերի ընթացքում հիմնարկի աշխատակիցն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ էր անում` փորձելով դատարանում արդարացնել անօրինական գործողությունները: Սա անարգանք է ոչ միայն դատարանի, այլև պետական պաշտոն զբաղեցնողի հանդեպ: Իրականում այս ամենի մեղավորը ոչ թե տվյալ բաժնի պետն է, այլ նրա վերադասը` բանտապետը, ում լիազորությամբ էլ գործում է Հայկ Թովմասյանը: Ապշած եմ մեր արդարադատության համակարգի և այնտեղ պաշտոնյաներ գործուղող իշխանությունների վրա: Ոստիկանն ի՞նչ գործ ունի բանտի պետի պաշտոնի հետ, ով ինձ նախապես ասել էր, թե ինքը հարցեր «լուծող» է, բայց հետո խոստումը թողեց օդում: Արդարադատությունից անտեղյակ մարդկանց են գործուղում այս համակարգ:
-Հիմնարկի ղեկավարությունն ուշագրավ պատճառաբանություն է ներկայացրել, նշելով, որ Դուք, այսպես ասած, միջին «ռիսկայնություն» ունեք, այսինքն` «միջին» չափո՞վ եք հանրությանը վտանգ ներկայացնում: Եթե ոչ մի խախտում, տուգանք չունեք, ինչպե՞ս են որոշել այդ «ռիսկայնությունը»:
-Ճիշտն ասած, ես էլ չեմ հասկանում այդ ռիսկայնությունը որն է, էդ ի՞նչ տերմիններով են դատապարտյալներին «որակումներ» տալիս: Հիմնարկի աշխատողին եմ հարց ուղղում` կոնկրետ ինչում է դրսևորվում իմ ռիսկայնությունը, ինչ վտանգ եմ ներկայացնում հասարակության համար, այս 20 տարիների իմ գործունեության ո՞ր դրվագով են առաջնորդվել, որ ինձ համարել են «միջին ռիսկայնության» դատապարտյալ: Փաստորեն, սուբյեկտիվ, ձևական իրականությանը չհամապատասխանող փաստարկներ են ներկայացվում: Քսան տարի ինձ հետ կապ են պահպանել հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, տեղյակ են իմ մարդկային կերպարին, օժանդակել են ինձ հասարակություն վերադարձնելու աշխատանքներին: «Ռիսկայնության» մասին առանց փաստարկների խոսելը չարախոսություն է, ուրեմն հրապարակեք այն մատյանները, որտեղ աշխատակիցներն իմ մասին գրառումներ են արել: Այս տրամաբանությամբ ողջ մարդկությանը կարելի է «ռիսկային» համարել, քանի որ երբևէ կարող են որևէ օրինախախտում կատարել:
-Երբ դիմել եք ՔԿՀ վարչական հանձնաժողովին, պատասխանել են, որ Ձեզ հետ դեռ աշխատանքներ կան կատարելու, դրա համար էլ հարցի քննարկումը հետաձգվում է մեկ տարով: Նշվել է նաև, որ պետք է նոր օրենք ընդունվի, որպեսզի վաղաժամկետ ազատման դրույթը կիրառվի: Դուք ընդդիմացել եք, ի՞նչ հակափաստարկներ եք ներկայացրել:
-Գործող օրենքն էլ է թույլ տալիս կիրառել վաղաժամկետ ազատման դրույթը: Այս մասին ասել եմ նաև բանտապետին և վարչական հանձնաժողովի անդամներին: Իրենք խոստացան քննարկել, այնինչ մի քանի օր հետո մեկ տարով հետաձգելու որոշում կայացրին: Դատարանում էլ հարց հնչեց, թե ի՞նչ պետք է անի դատապարտյալը, որ համարեք «ուղղված»: Պատասխանն այն էր, որ բանտը չի կարող աշխատանքով ապահովել, բա էլ ինձնից ի՞նչ եք պահանջում: Ասում են, թող ինքն աշխատանք առաջարկի, օրինակ, գիրք գրի, նկարի, ուղարկի Վերնիսաժ վաճառելու: Հիմա էլ ուզում եմ մի հատ թիթեռ նկարել, տանել Վերնիսաժ, տեսնեմ ինչքանով կծախվի: Ձե՞ռ են առնում: Չնայած, մի փաստ նշեմ. ես այստեղից այնքան օրենքի նախագծեր եմ ուղարկել ԱԺ, որ նույնիսկ պատգամավորների գերակշիռ հատվածն օրենսդրական այդքան նախաձեռնություն չի ներկայացնում: Հիմա ի՞նչ, սրա համար իմ «ռիսկայնությունը» որքա՞ն կգնահատեն:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ