Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Էլ մի սկսի բաներ ասել, որ մտնեմ զրույցի, քո ուզածը պոկես»

«Էլ մի սկսի բաներ ասել,  որ մտնեմ զրույցի, քո ուզածը պոկես»
28.07.2015 | 11:47

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր)

-Տիկին Փոստանջյան, հիմա ո՞նց, գնալո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում ապրելու, բա «Ժառանգության» հալն էդ ժամանակ ինչպե՞ս է լինելու, վտարանդի ձևո՞վ է ղեկավարելու այնտեղից պարոն Հովհաննիսյանը «Ժառանգությունը»:
-Այդ հարցը պետք է ուղղեք պարոն Հովհաննիսյանին:
-Ախր, Զառա ջան, Րաֆֆի Հովհաննիսյանին «Ժառանգությունում» գրեթե չեն տեսնում, նա ամենից շատ ձեզ է սիրում-ընդունում: Ձեզ է միշտ քարտ-բլանշ տվել:
-Էլ մի սկսի բաներ ասել, որ մտնեմ զրույցի, քո ուզածը պոկես, ի՞նչ ես ասում:
-Ասում եմ` բա հիմա ո՞նց է լինելու «Ժառանգության» հալը:
-Դուք սխալ հարցադրումներ եք անում:
-Ճիշտ հարցադրում անեմ. էդ որ ինքն ուզում է գնալ Արևմտյան Հայաստանում բնակություն հաստատելու, ձեր թիմում, անձամբ Ձեր կողմից «ադաբրյամսի» արժանացե՞լ է:
-Ի՞նչ վատ բան է արել, որ չպետք է արժանանար:
-Ախր, տիկին Փոստանջյան, փաստորեն, Դուք այդ դեպքում պետք է Արևմտյան Հայաստանից ղեկավարվեք, ախր, հեչ էստեղից ղեկավարվելիս էն չէր, մեկ «հաճախորդներ» էին հայտնվում «Ժառանգությունում», մեկ Ռուբիկ Հակոբյանն ամբիոնից… գիտեք:
-Ես չեմ ուզում Ձեր ասածները մեկնաբանել, որովհետև դա Դուք եք այդպես ընկալում:
-Տիկին Փոստանջյան ջան, մի տեսակ հիասթափություն, թևաթափություն եմ նկատում Ձեր խոսքում:
-Իսկ Դուք երջանի՞կ եք Հայաստանի Հանրապետությունում, ուր սոցիալական խնդիրները այսպես խեղդում են ազգաբնակչությանը:
-Միայն դա՞ է պատճառը:
-Ինչու միայն, նայեք ձեր շուրջը` միայն չլուծված խնդիրներ, անարդարություն:
-Ազգի վիճակը ծանրացել է Փոստանջյանի սրտին:
-Չէ, ինչո՞ւ միայն Փոստանջյանի, բոլորի:
-Մեկ է` Զարուհի Փոստանջյանն իր նման չէ:
-Զարուհի Փոստանջյանը նաև այդպիսին է լինում:
-Աչքս քոռանար, Զարուհի Փոստանջյանին այսպիսին չտեսնեի: Մի մոռացեք, տիկին Փոստանջյան, Դուք շատ մարդկանց հույսերի փարոսն եք:
-Ի՜նչ եք ասում, իսկապե՞ս:
-Այո, իմ շուրթերով ճշմարտությունն է բարբառում, գոտեպնդվեք, տիկին Զարուհի, գոտեպնդվեք:
-Դուք քաղաքական հարցեր չեք տալիս:
-Տա՜մ: Իշխանություններն արդեն հրապարակել են սահմանադրական փոփոխությունների մի մասը:
-Իշխանություններ ասելով` Դուք բռնազավթիչների՞ն նկատի ունեք… նրանց սպասում է վախճան: Ինչպես ժամանակակից աշխարհում ցանկացած նման մեկին:
-Կարծո՞ւմ եք: Կանխատեսումներն անշնորհակալ գործ են, տիկին Զարուհի:
-Ոչ, համոզմունք ունեմ: Որովհետև այս համակարգն արդեն ինքն իրեն է թունավորում, խժռում, ոչնչացնում:
-Նույն «Ժառանգությունում» շատ քիչ են բարքերը տարբերվում այն «նույնից», ինչպիսին իշխանությունն է:
-Դուք խորապես սխալվում եք, որովհետև մենք ոչինչ չենք բռնազավթել ու ոչինչ չենք խժռել:
-Չեն թողել, դրա համար:
-Դա Ձեզ թվում է: Այդպես չէ բացարձակ:

«Գոտեպնդեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ