Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանը վետո դրեց

Ռուսաստանը վետո դրեց
31.07.2015 | 13:07

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունը վետո դրեց անցյալ տարվա հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող ուղևորատար օդանավի կործանման հանգամանքների հետաքննության հարցով միջազգային դատարան ստեղծելու բանաձևի նախագծին։ Հոլանդացի քննիչների նախնական եզրակացությամբ՝ «Բոինգ»-ը հակաօդային պաշտպանության «Բուկ» տեսակի «երկիր-երկինք» հրթիռով վայր են գցել Դոնբասի ռուս անջատականները։ Նրանք և Մոսկվան հերքում են այդ մեղադրանքը։
Հոլանդացիների վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին։

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ