Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

PKK-ն սպառնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարին

PKK-ն սպառնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարին
31.07.2015 | 13:10

Վերջին օրերին Թուրքիայի տարածքում պայթեցվել են քրդաբնակ Շըրնաք նահանգով անցնող Իրաքի Քիրքուք քաղաքից Թուրքիայի Յումուրթալըք նավահանգիստ նավթ մղող խողովակաշարը եւ Իրանի հետ սահմանակից Աղրը նահանգում իրանա-թուրքական գազատար խողովակաշարը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ դեռ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը միջադեպերից հետո հայտարարել է, որ դա քուրդ անջատողականների` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դիվերսիան է: «Անջատողական ահաբեկչական կազմակերպությունը նպատակադրվել է խախտել երկրի կայունությունը եւ ազգային անվտանգությունը», -ասել է Յըլդըզը: Քրդերի հետ խաղաղությունն ընդհատվել է, երբ անցյալ շաբաթ թուրքական ավիացիան ռմբակոծել է Իրաքի հյուսիսում PKK-ի 7 ճամբարները: «Քրդերի առաջնորդները բազմիցս սպառնացել են պայթեցնել Բաքու-Ջեյհան ռազմավարական նավթամուղը: Մի անգամ հաջողվել է՝ 2008 թվականի օգոստոսի 7-ին: Քրդերի ռազմաբազաների վրա ավիահարվածների, նրանց ակտիվիստների զանգվածային ձերբակալությունների եւ այդ գործողությունում ԱՄՆ-ի մասնակցության ֆոնին Բաքու-Ջեյհանի նկատմամբ սպառնալիքն ավելի քան լուրջ է դառնում:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ