Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանը ՀԲ-ին ու ԱՄՀ-ին արգելել է հրապարակել իր ֆինանսական ոլորտի հաշվետվությունները

Ադրբեջանը ՀԲ-ին ու ԱՄՀ-ին արգելել է հրապարակել իր ֆինանսական ոլորտի հաշվետվությունները
31.07.2015 | 13:12

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած Համաշխարհային բանկը մեկ շաբաթ առաջ հաստատել է 2015-2020 -ին Ադրբեջանի համար գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը (CPF), բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի հրապարակման վրա արգելք է դրել Ադրբեջանի կառավարությունը, որն ավելի վաղ նույնպես արգելել էր ԱՄՀ-ի Ֆինանսական սեկտորի գնահատականների երկրորդ ծրագրի (FSAP) արդյունքների հրապարակումը։ ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը դեռևս հուլիսի 17-ին ավարտել էր Ադրբեջանի Ֆինանսական սեկտորի կայունության գնահատականների (FSSA) դիտարկումը, որն անցկացվել է գարնանը։ Սակայն Բաքուն արգելել է հրապարակել։ Ոչինչ հայտնի չէ նաև 2011-2014-ին Ադրբեջանի հետ Համաշխարհային բանկի Համագործակցության ռազմավարության արդյունքների մասին։ 2010-ի հոկտեմբերին ՀԲ-ը հայտարարեց, որ 1 միլիարդ դոլար է հատկացրել երկու ուղղությունների համար. գործարար կլիմայի բարելավման ճանապարհով ոչ նավթային ոլորտի ուժեղացում և սոցիալական ծառայությունների ոլորտի արդյունավետության մեծացում։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթում շոշափվել են Ադրբեջանի տնտեսության 19 ոլորտների նախագծեր ու ծրագրեր։ Transparency International-ի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում զբաղեցնում է 126-րդ տեղն աշխարհում։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ