«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրել է բոլոր քաղաքական ուժերն ու ընդդիմադիր կուսակցությունները

Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրել է բոլոր քաղաքական ուժերն ու ընդդիմադիր կուսակցությունները
31.07.2015 | 13:14

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ազատությունների վիճակի մասին ավանդական հաշվետվությունը։ Հետխորհրդային երկրների թվում Ադրբեջանը ամենաավտորիտար վարչակարգերից մեկն է՝ Թուրքմենստանից ու Ուզբեկստանից հետո։ «Ադրբեջանում իշխում է ավտորիտար ռեժիմ, որը բնորոշվում է այլակարծության հանդեպ անհանդուրժողականությամբ, քաղաքացիական ազատությունների ու քաղաքական իրավունքների ոտնահարմամբ։ Ռեժիմի խստացումը սկսվել է 1993-ին Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո։ 2003-ին Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո Ադրբեջանում կտրուկ ուժեղացել են բռնությունները։ Իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ժամանակակից, աշխարհիկ պետություն՝ մուսուլմանական բնակչությամբ։ Պետությունն օգտագործում է ռեպրեսիվ օրենսդրությունը և դատական համակարգը՝ քննադատներին պատժելու ու հնազանդեցնելու, ԶԼՄ-ներն ամբողջովին վերահսկողության տակ վերցնելու և պաշտոնական քարոզչության գերակայումն ապահովելու համար։ Կառավարությունը ոչնչացրել է մյուս բոլոր քաղաքական ուժերն ու ընդդիմադիր կուսակցությունները՝ դաշտն ազատ թողնելով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համար։ Իշխանությունների բռնությունների հերթական ալիքը կայունության պաշտպանության պատրվակով սկսվել է 2009-ին, որն իր գագաթնակետին հասավ 2014-ին»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության հաշվետվության մեջ։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ