ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իրանի դեմ գործողությունը հղի է լարվածության անկանխատեսելի սրմամբ

Իրանի դեմ գործողությունը հղի է լարվածության անկանխատեսելի սրմամբ
31.07.2015 | 13:15

ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունը Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների դեմ կսպառնա Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս լարվածության անկանխատեսելի սրմանը՝ գտնում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը կառաջացնի Թեհրանի պատասխան ռեակցիան, որին էլ կարձագանքի Վաշինգտոնը: Այդ իրավիճակում անհնար կլինի խուսափել իրադրության զարգացումից «հետ-առաջ» սկզբունքով, նշել է Քերին: «Հարց է, թե դա որտեղ և ինչպես կվերջանա»,- նախազգուշացրել է նա: ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մարտին Դեմպսին ասել է, որ ԱՄՆ-ը կարող է մի քանի անգամ այնպիսի հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, որը զարգացումը մի քանի տարով հետ կգցի: Սակայն այդ դեպքում Իրանը ամեն հարմար առիթով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայության դեմ կարող է կիրառել պատասխան միջոցառումներ:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ