Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հաագայի տրիբունալը Էրդողանի դեմ հետաքննություն է սկսել

Հաագայի տրիբունալը Էրդողանի դեմ հետաքննություն է սկսել
31.07.2015 | 13:17

Թուրքական OdaTV կայքը սկանդալային տեղեկություն է հայտնել, որ Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի, վարչապետի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Թուրքական կայքը պնդել է, թե Հաագայի տրիբունալը պատերազմական հանցանքների համար Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա մյուս թիմակից պաշտոնյաների դեմ հետաքննություն սկսել: Կայքը շեշտել է, որ Էրդողանի եւ մյուսների դեմ գործընթացը դեռեւս ուսումնասիրման փուլում է, իորպես կարեւոր ապացույցներից մեկը դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը՝ անցած տարի Ադանայում:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղը խորհրդարանում եւս հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին աջակցելու համար Թուրքիայի նախագահի եւ նրա թիմակիցների դեմ Հաագայի տրիբունալում ուսումնասիրություն է սկսվել:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ