Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Տեղյակ ենք PKK-ի և ASALA-ի համագործակցության մասին»

«Տեղյակ ենք PKK-ի և ASALA-ի համագործակցության մասին»
31.07.2015 | 13:18

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հայտարարություններում հիշատակել է նաև «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը»՝ ASALA-ն (Armenian Secret Army for the Liberation of Armenia): «Մենք տեղյակ ենք, թե ով է ստեղծել PKK-ն սառը պատերազմի ժամանակ: Մենք տեղյակ ենք հայկական ահաբեկչական ASALA կազմակերպության հետ PKK-ի համագործակցության մասին», - թուրքական Millliyet պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է Դավութօղլուն և վստահեցրել, որ Թուրքիան այլևս չի վերադառնա 1990-ականներ:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ