Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՏՄ դռները բաց են Ադրբեջանի համար

ԵՏՄ դռները բաց են Ադրբեջանի համար
31.07.2015 | 13:19

Ռուսաստանը միայն կողջուներ ԵՏՄ-ին անդամակցելու Բաքվի որոշումը՝ haqqin.az-ին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը եւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը: «Այդ միությունը մեծ հնարավորություններ է առաջարկում երկրների միջեւ փոխգործակցության համար, նպաստում է ազատ առեւտրի զարգացմանը եւ կապիտալի հոսքին: Համատեղ տնտեսական զարգացումն ընդլայնում է ընդհանուր շուկան, թեթեւացնում շատ հարցերի լուծումը: Ինձ թվում է, դա բխում է բոլոր երկրների շահերից, որոնք ընդգրկվում են ԵՏՄ կազմում: ԵՏՄ դռները բաց են Ադրբեջանի համար»,-հայտարարել է Ալեքսանդր Ժուկովը: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, Պետդումայի փոխխոսնակը նշել է, որ Ռուսաստանը ամեն կերպ նպաստում է խնդրի կարգավորմանը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի լուծի այդ խնդիրը»,-ընդգծել է Ժուկովը:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ