Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խոշոր հարկատուները 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել

Խոշոր հարկատուները 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել
31.07.2015 | 16:42

Չնայած Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ տնտեսական աճը երկրում շարունակվում է, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի խոշորագույն հազար հարկատուները 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել, քան նախորդ տարի: 2014-ի հունվար-հունիսին առաջին հազար խոշոր հարկատուները պետբյուջե էին փոխանցել 801.6 միլիոն դոլար հարկ, այս տարվա առաջին կիսամյակում նկատելիորեն քիչ՝ 678.7 միլիոն դոլար:

Տեսանյութ

Խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել («Ազատություն» ռադիոկայան)
Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ