«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բախումներ PKK-ի և թուրք ոստիկանների միջև

Բախումներ PKK-ի և թուրք ոստիկանների միջև
31.07.2015 | 16:45

Ադանայում ոստիկանության շենքի վրա հարձակման հետևանքով երկու թուրք ոստիկան է սպանվել և PKK-ի երկու զինյալ։ Այժմ ոստիկանները որոնում են փախուստի դիմած երկու այլ PKK-ականի։ Սպանված քուրդ զինյալների մոտ 2 ինքնաձիգ, 1 ատրճանակ և 3 ձեռքի նռնակ է հայտնաբերվել։ Հարձակում է տեղի ունեցել նաև Դիարբեքիրում ոստիկանական շենքի վրա։ Զինյալները պայթուցիկ սարք են գործարկել, վիրավորվել է 2 անցորդ։ Բիթլիսի Գյուրոյմաք շրջանի ոստիկանական շենքի ուղղությամբ էլ PKK զինյալները հրթիռ են նետել։ Տուժածներ չկան, հարձակումից հետո անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, և փոխհրաձգություն է սկսվել։ Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է Հաքքարի նահանգում։ Չուքուրջայի ճանապարհի մոտ գտնվող կամուրջի մոտ քուրդ զինյալները 5 ժամ փակել են ճանապարհն ու ստուգել են անցորդների անձնագրերը, ինչից հետո 2 ավտոմեքենա է հրկիզվել։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ