Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոլդովայի կառավարությունը գլխավորել է երկրի ամենահարուստ գործարարներից մեկը

Մոլդովայի կառավարությունը գլխավորել է երկրի ամենահարուստ գործարարներից մեկը
31.07.2015 | 16:45

Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել եվրոպամետ կողմնորոշմամբ կառավարության նոր կազմին ու ծրագրին։ Կառավարությունը, որն արդեն երդում է տվել, գլխավորում է Վալերիու Ստրելեցը՝ Լիբերալ-դեմոկրատական կոալիցիոն կուսակցության նախագահի տեղակալը, որ երկրի ամենահարուստ գործարարներից մեկն է։ Նոր վարչապետն իր կառավարության առաջնահերթություններից է անվանել կաշառակերության, տնտեսական ճգնաժամի դեմ պայքարը։ Նա խոստացել է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ և գնալ ԵՄ-ին անդամակցելու ուղիով։
Նոր կառավարությունը ձևավորվել է, երբ հրաժարական է տվել նախորդ վարչապետ Կիրիլ Գաբուրիչը՝ դիպլոմի կեղծման համար մեղադրանքներից հետո։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ