Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

PKK-ի զինյալները Վանի նահանգում երկաթգիծ են պայթեցրել

PKK-ի զինյալները Վանի նահանգում երկաթգիծ են պայթեցրել
31.07.2015 | 16:50

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները նոր հարձակում են գործել Թուրքիայի երկաթգծերի նկատմամբ։ Նրանք ական են տեղադրել Վանի նահանգով անցնող երկաթգծի ռելսերի տակ և պայթեցրել մարդատար գնացքի անցման ժամանակ։ Միջադեպը գրանցվել է ժամը 00:15-ին՝ Վանի նահանգի Սարայի շրջանում։ Հարձակման է ենթարկվել Իրանից Թուրքիա ժամանած գնացքը, որում եղել են իրանցի զբոսաշրջիկներ։ Պայթյունի հետևանքով թեթևակի վիրավորվել է գնացքի մեքենավարը, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, վնասվել են ռելսերը։ Գնացքի ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են Վան։ Անվտանգության ուժերը միջադեպից հետո մասշտաբային գործողություն են սկսել՝ PKK-ականներին հայտնաբերելու համար։ PKK-ն վերջին օրերին վնասել է նաև Բինգյոլի (Բյուրակն) ու Կարսի նահանգներով անցնող երկաթգծերը։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ