Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի երրորդ ատոմակայանը կարող է կառուցել Չինաստանը

Թուրքիայի երրորդ ատոմակայանը կարող է կառուցել Չինաստանը
31.07.2015 | 16:50

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանից մեկնել է Ինդոնեզիա։ Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Էրդողանն ամփոփել է չինական այցի արդյունքները։
Էրդողանը հայտարարել է, որ Չինաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի երրորդ ատոմակայանի կառուցման համագործակցության և Թուրքիայում երկաթուղային 10 նախագիծ կյանքի կոչելու համար։ Էրդողանը մանրամասնել է, որ նախագծերից մեկը 2000 կիլոմետր երկարություն ունեցող Կարս-Էդիրնե երկաթուղագիծն է, և եթե հաշվի առնենք, որ գործարկվել է նաև Բոսֆորի նեղուցի հատակով «Մարմարա» երկաթուղային ստորջրյա թունելը, հնարավոր է դառնում Պեկինից երկաթուղային ճանապարհով Լոնդոն հասնելը։ Էրդողանը կարևորել է Անթալիա-Իզմիր երկաթուղու կառուցումը։ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է՝ Թուրքիայի երրորդ ատոմակայանը կարող է կառուցել Չինաստանը, թեև չի բացառել, որ կարող է կառուցել ԱՄՆ-ը։ Թուրքիայի առաջին ատոմակայանը կկառուցի ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում։ Աքքույուի ատոմակայանի հզորությունը կկազմի 4800 մեգավատ (1200 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկ)։
Երկրորդ ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպում, այդ ատոմակայանի հզորությունը կազմելու է 4400 մեգավատ (1100 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկ), կառուցելու է ֆրանս-ճապոնական Mitsubishi-Areva կոնսորցիումը։ Պլանավորված է այդ ատոմակայանները շահագործման հանձնել մինչև 2023 թվականը, երբ Թուրքիայում նշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Երրորդ ատոմակայանի կառուցման վայրը դեռ վերջնականապես ընտրված չէ. որոշ տվյալներով՝ կառուցվելու է Բուլղարիայի սահմանի մոտ՝ Իղնեադա վայրում: 2014 թվականի հոկտեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան 3-րդ ատոմակայանը կառուցելու է իր ուժերով. «Ես կարգադրել եմ, որ 3-րդ ատոմակայանի կառուցումը մեկնարկի 2018-2019 թվականներին, երբ Թուրքիայում աճեցված կլինեն բավականաչափ որակյալ մասնագետներ, որ կառուցեն որպես ազգային նախագիծ»:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ