Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայում քրդական կուսակցության առաջնորդի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում քրդական կուսակցության առաջնորդի դեմ հետաքննություն է սկսվել
31.07.2015 | 16:51

Հանրապետական դատախազությունը 2014-ի հոկտեմբերի 6-8 տեղի ունեցած իրադարձությունների գործով հետաքննություն է սկսել «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի դեմ։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հանրապետական դատախազությունը HDP-ի առաջնորդի դեմ հետաքննություն է սկսել «Հասարակական խաղաղության դեմ իրագործվող հանցանքներ» բաժնի «Ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել ու հրահրել» մեղադրանքով։ Դատախազությունը պատրաստվում է դիմել խորհրդարանին՝ Դեմիրթաշին զրկելու անձեռնխելությունից եւ պահանջելու է նրա համար 24 տարվա ազատազրկում։ 2014-ի հոկտեմբերի 6-8-ը Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պնդելով, որ Թուրքիայի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչները կոտորում են Քոբանիի քուրդ բնակչությանը եւ կոչ էին անում թույլ տալ քրդերին գնալ Քոբանի եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Այս բողոքի ակցիաների ժամանակ տարբեր պատճառներով սպանվել է մոտ 50 հոգի։ HDP Թուրքիայի միակ խորհրդարանական կուսակցությունն է, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ իշխանություններին մշտապես կոչ է անում առերեսվել սեփական պատմության հետ։

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ