Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պուտին-Էրդողան հանդիպում՝ նոյեմբերին, Կազանում

Պուտին-Էրդողան հանդիպում՝ նոյեմբերին, Կազանում
31.07.2015 | 16:52

ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի վերջին Կազանում՝ Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում՝ հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը։ «Մեր երկրների ղեկավարների միջեւ արդեն 5 տարի է՝ ամենամյա տարբեր հանդիպումներ են կայանում, որոնց թվում՝ Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում։ Անցյալ տարի Խորհրդի նիստը կայացավ Անկարայում։ Այս տարի հանդիպումը կկայանա նոյեմբերի վերջին Ռուսաստանում՝ Կազանում։ Ավելի կոնկրետ օր չեմ կարող նշել»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ բանակցությունների թեմաներից մեկը կլինի «Թուրքական հոսք»-ը։ «Բնական է, որ այդ հարցը կքննարկվի»,- ասել է դեսպանը՝ չբացառելով, որ հնարավոր է ինչ-ինչ պատճառներով երկու նախագահները ավելի վաղ հանդիպեն։ «Հնարավոր է, որ դա տեղի ունենա նախքան Էրդողանի ժամանելը Կազան։ Չենք բացառում այս ենթատեքստից դուրս հանդիպման հնարավորությունը։ Գուցե դա լինի ինչ-որ միջազգային գագաթնաժողով։ Ուզում եմ հիշեցնել, որ G-20-ի հանդիպումը այս տարի կայանալու է Անթալիայում»,- ընդգծել է դիվանագետը։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ