Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցի անդամ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցի անդամ
31.07.2015 | 16:57

Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (European Democrat Student -EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է ողջ մայրցամաքում նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով: Հավաքի թեման է «Արդյունավետ միգրացիան և միգրացիոն քաղաքականությունները»: Հավաքի շրջանակներում եղել են կրթական և միգրացիոն հարցերի շուրջ մի շարք քննարկումներ: Հավաքին հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը` ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը: Հավաքի 4-րդ օրը` հուլիսի 31-ը, ՀՀԿ ԵԿ համար կարևորագույն օրերից մեկն էր, քանի որ ձայների բացառիկ առավելությամբ` 169 ձայնից 166 կողմ և 3 անվավեր, ՀՀԿ ԵԿ-ն ընտրվեց EDS անդամ: Սա աննախադեպ երևույթ էր EDS-ի համար: Նշենք , որ այս ձեռքբերումը ՀՀԿ ԵԿ այս տարվա խոշոր հաջողություններից 3-րդն էր. հունվարին ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվեց DEMYC-ի փոխնախագահ, իսկ արդեն մայիս ամսին ՀՀԿ ԵԿ-ն անդամակցեց YEPP-ին: Այս հաջողությունը կարևոր է ոչ միայն ՀՀԿ ԵԿ, այլև հայաստանյան ողջ երիտասարդության, մասնավորապես ուսանողության համար, քանի որ սա ևս մեկ հարթակ է ստեղծում նրանց համար միջազգային հարթակում նորովի և առավել արդյունավետ դրսևորվելու համար` ի շահ հայ ժողովրդի բարօրության և զարգացման:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ