ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

ՌԴ արտգործնախարարը մեկնում է Բաքու

ՌԴ արտգործնախարարը մեկնում է Բաքու
01.09.2015 | 11:16

Սեպտեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնեց Բաքու, որտեղ կբանակցի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Լավրովն ու Մամեդյարովը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ