Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սահմանադրական փոփոխությունների հեղինակների հանդիպումները ԱԺ-ում

Սահմանադրական փոփոխությունների հեղինակների հանդիպումները ԱԺ-ում
01.09.2015 | 11:18

Սահմանադրական բարեփոծումների հանձնաժողովում նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը և հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը խորհրդարանում առաջինը հանդիպել են ՀՅԴ-ի հետ: Խորհրդակցելուց հետո խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փոխանցեց, որ թեև արդեն կա համաձայնություն հրաժարվելու նախագահի ընտրության ընտրիչների մեխանիզմից, ՀՅԴ-ն ցանկանում է ամրագրել այնպիսի համակարգ, որը թեկուզ հետագայում նաև Սփյուռքին հնարավորություն կտա Հայաստանի նախագահի ընտրությանը մասնակցել։ «Եթե չի լինում Սփյուռքի մասնակցություն, ուրեմն ընտրիչների ինստիտուտը ավելորդ է, ԱԺ-ն պետք է ընտրի։ Բայց էստեղ մի խնդիր ունենք՝ մենք մտածում ենք Սահմանադրության մեջ կատեգորիկ կերպով չֆիքսել միայն ԱԺ-ն, եթե հետագայում կգտնենք այնպիսի իրավական մեխանիզմ, իսկապես ժողովրդավարական մեխանիզմ, որով Սփյուռքը կկարողանա նախագահի ընտրությանը մասնակցել, այդ դուռը բաց թողնենք»,- ասաց Վարդանյանը։ ՀՅԴ-ն առարկություն չունի վիճահարույց երկրորդ փուլի առնչությամբ և պատրաստ է միանալ «այո»-ի արշավին՝ անպատասխան թողնելով իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու վերաբերյալ արմատական ընդդիմության քննադատությունը։ «Բամբասանքներին, հայհոյանքներին, անտեղյակ մարդկանց պիտակումներին լուրջ չենք վերաբերում և իմաստ էլ չունի։ Մենք իշխանություն եղել ենք, հանգիստ կարող էինք շարունակել իշխանության մեջ մնալ, մեր խնդիրն է գտնել այնպիսի լուծումներ, որ այս երկրում արմատական, որակական բարեփոխումներ կլինեն, մարդկանց մեջ հույս կառաջանա դեպի ապագան»,- ասաց Վարդանյանը։
Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը մերժած «Ժառանգությունը» ընդունել է հանձնաժողովի անդամների հետ հանդիպման հրավերը: Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը շուրջ երկու ժամ բանակցում էին Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի հետ։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը պատմեց՝ դարձյալ պնդել են, որ անընդունելի են համարում կայուն մեծամասնություն ապահովող դրույթը։ «Ինձ համար գոնե հանձնաժողովի անդամների կողմից որևէ մեկնաբանություն, փաստարկ, թե ինչու է այսօր Հայաստանում անհրաժեշտ երկրորդ փուլով ձևավորվող կայուն մեծամասնությունը, չնայած էս նախագծում, որ ներկայացրին, որոշ փոփոխություններ կային, որ կարող է նաև առաջին փուլի արդյունքով կոալիցիա ձևավորել, եթե բացարձակ մեծամասնություն չկա, կա համեմատական մեծամասնություն, բայց դա էլ չի հանում մտահոգությունը»,- ասաց Հակոբյանը։
«Ժառանգությունը» դեռ չի պատրաստվում միանալ եռյակի նախկին գործընկեր ՀԱԿ-ին՝ տապալելու Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը։
Մասնագիտական հանձնաժողովը այսօր բանակցելու է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ, ապա ՀՀԿ-ի հետ։
ՀԱԿ-ը հրաժարվել է նրանց հետ հանդիպել: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բացատրեց՝ ինչու. «Եթե մենք Սերժ Սարգսյանի հետ չենք հանդիպում, ի՞նչ իմաստ ունի հանդիպել նրա ներկայացուցչի հետ։ Մենք նրանցից դետալներ ճշտելու բան չունենք, մենք նրանց հետ բանակցելու որևէ բան չունենք։ Մենք հստակ հասկանում ենք, որ նրանք պատրաստվում ենք արդեն սահմանադրորեն ձևակերպել իշխանության բռնազավթումը Սերժ Սարգսյանի կողմից»։

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ