«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պյոտր Շվիտալսկին նշանակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Պյոտր Շվիտալսկին նշանակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
01.09.2015 | 22:18

Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան է նշանակել Պյոտր Շվիտալսկուն: Բարձրաստիճան լեհ դիվանագետն աշխատում էր որպես Եվրոպայի խորհրդի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար, իսկ մինչ այդ եղել է Եվրոպայի խորհրդում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը: 2011-ից Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն էր դեսպան Տրայան Հրիստեան, մինչ նա պատվիրակությունը ղեկավարում էր դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ