«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վրաստանը կշարունակի արևմտամետ կուրսը

Վրաստանը կշարունակի արևմտամետ կուրսը
01.09.2015 | 22:25

News Georgia-ի փոխանցմամբ՝ Գեորգի Կվիրիկաշվիլին, որին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 1-ին նշանակել է արտգործնախարար, խոստացել է շարունակել երկրի արևմտամետ կուրսը: «Եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը առավել կարևոր առաջնահերթություն է։ Հատուկ շեշտադրում է կատարվելու տնտեսական հարաբերությունների վրա, որպեսզի Վրաստանն արևմտյան երկրների հետ ունենա նույն մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչպես քաղաքական հարաբերությունների պարագայում է։
Արտերկրում Վրաստանը ներկայացնելը շատ մեծ պատիվ է։ Ես առավելագույնս կձգտեմ, որ մենք համատեղ մեր երկիրը ներկայացնենք ամենալավ կողմից»,- ասել է ԱԳ նորանշանակ նախարարը։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ