Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանը հայտարարել է առաջիկայում 20 զորավարժություն անցկացնելու պլանների մասին

Իրանը հայտարարել է առաջիկայում 20 զորավարժություն անցկացնելու պլանների մասին
02.09.2015 | 12:15

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին սեպտեմբերի 1-ին Թեհրանում հայտարարել է իրանական օրացույցով մինչև ընթացիկ տարվա (որ սկսվել է մարտի 21-ից) վերջը 20 զորավարժություն անցկացնելու պլանների մասին: «Զինված ուժերն այս տարի կանցկացնեն 20 պլանային զորավարժություն»,- նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Ջաֆարին նաև հայտնել է առաջիկա չորեքշաբթի-հինգշաբթի օրերին իսլամական ժողովրդական աշխարհազորի՝ «Բասիջի» իրանական կամավորական կազմավորումների զորավարժություններ անցկացնելու մասին, որոնց մասնակցելու է 250 գումարտակներում ներգրավված 250 հազար մարդ, ասել է նա: ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ալի Ֆադավին օրերս հայտարարել էր մինչև ընթացիկ իրանական տարվա վերջը երկու մասնագիտացված զորավարժություն անցկացնելու ԻՀՊԿ-ի պլանների մասին, որոնցից մեկը կարող է կազմակերպվել բանակի հետ համատեղ:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ