Իսիկ Կուլում պեղումներ անցկացնող պատմահնագիտական միջազգային արշավախմբի անդամները, որոնց թվում են եղել նաև Տոմսկի պետական համալսարանի մասնագետներ, լճի հատակին 2500-ամյա բնակավայր են գտել:
Դայվերներն ուսումնասիրում են տարածքը, որոշում խորությունը, փնտրում և ջրից դուրս են բերում գտածոները, տեսա- և լուսանկարահանումներ իրականացնում:
«Այս տարի հետաքրքիր գտածոներն ավելի շատ են, քան անցյալ տարի: Եվ հաճելի է, որ նշանակալի գտածոները հենց մեր ջրասուզակներն են դուրս բերում»,- նշել է ջրասուզակների ակումբի ղեկավար Դմիտրի Գորնը:
«Ամենահետաքրքիր գտածոն արշավախմբի մասնակիցները համարում են խեցե խոշոր կաթսան, որի վրա պատրաստողների կնիքներ կան: Դրանք կարող են հայ-սիրիական գրեր լինել, ինչը կարող է ևս մեկ ապացույց լինել, որ հնագույն ժամանակներում Իսիկ Կուլի տարածքում հայկական վանք է եղել, որտեղ հանգչել են Մատթեոս առաքյալի մասունքները»,- ասել է Գորնը: