Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հերթական միջոցառումը` սահմանամերձ շրջաններում

Հերթական միջոցառումը` սահմանամերձ շրջաններում
02.09.2015 | 13:31

Օգոստոսի 29-30-ին ՀՀ Պաշտպանության նախարարություն և «Պարենք հայերեն» նախաձեռնության աջակցությամբ իրականություն դարձավ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կազմակերպած մեկ միջոցառում ևս, այս անգամ Վայոց ձորի Նոր Ազնաբերդ և Խնձորուտ գյուղերի երեխաների համար: Օգոստոսի 29-ին ՊՆ-ի տրամադրած ավտոբուսներով շարժվեցինք դեպի վերոնշյալ գյուղերը, որտեղ արդեն մեզ էին սպասում աշակերտներն ու դպրոցի ուսուցչական կազմը: Յուրաքանչյուր գյուղից 20 աշակերտ և մեկ ուսուցիչ միացան մեզ, ու շարժվեցինք դեպի Ջերմուկ: Շրջեցինք գեղատեսիլ բնության գրկում, եղանք «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մոտ, լսեցինք Անի Հովհաննիսյանի գեղեցիկ խոսքը ջրվեժն այդպես կոչելու մասին և վերադարձանք գյուղ: Երեկոյան «Պարենք հայերեն» նախաձեռնությունը կազմակերպեց ազգային պարերի ուսուցման բաց դաս, որին սիրով և ոգևորությամբ մասնակցեցին ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները: Դպրոցի գրադարանին նվիրեցինք գրքեր և քարտեզներ: Հաջորդ օրը` օգոստոսի 30-ին, նույն կազմով շարժվեցինք դեպի մոտակա զորամասերից մեկը: Աշակերտները եղան զորանոցում, ծանոթացան զինվորների առօրյային, ճաշեցին զինվորական ճաշարանում (ամեն ինչ շատ համեղ էր): Զինվորների համար դարձյալ կազմակերպվեց ազգային պարերի ուսուցում: Ապա շարժվեցինք դեպի Նորավանք, Անի Հովհաննիսյանը ծանոթացրեց համալիրի ստեղծման պատմությանը, եղանք Մոմիկի անվան թանգարանում: Օրվա ավարտին աշակերտներին ուղեկցեցինք իրենց գյուղերը և անմոռանալի տպավորություններով վերադարձանք Երևան: Շնորհակալություն բոլորիդ` այս գեղեցիկ նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար: Մենք ուժեղ ենք միասին:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող խումբ

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ