«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վրաստանի արտգործնախարարը ազատվել է պաշտոնից

Վրաստանի արտգործնախարարը ազատվել է պաշտոնից
02.09.2015 | 14:05

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից ազատել է արտգործնախարար Թամար Բերուչաշվիլուն և նշանակել էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Կվիրիկաշվիլուն: Շնորհակալություն հայտնելով Բերուչաշվիլուն աշխատանքի համար, Ղարիբաշվիլին հայտարարել է․ «Կառավարությունը կենտրոնացել է տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման վրա և այս նպատակը կանխորոշում է մեր արտաքին քաղաքականությունը և ներքին տնտեսական օրակարգը»:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ