Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է
02.09.2015 | 14:13

Ռուսաստանը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Արժևորում եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար։ Սա այն թեման է, որը մենք փորձում ենք հանգեցնել ընդհանուր հայտարարի՝ Ձեր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների, Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարությամբ։ Հուսով եմ, որ ձեռք կբերվի առաջընթաց»,- ասել է լավրովը։

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ